Աշոտ Ղահրամանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ղահրամանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1949 (75 տարեկան) |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Աշոտ Սարգսի Ղահրամանյան (հունվարի 2, 1949), ՀՀ պետական և իրավապահ մարմինների գործիչ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի նախկին մարզպետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառայել է Խորհրդային բանակում։
- 1975-1976 թթ. - Էջմիածնի ներքին գործերի բաժնի սոցիալիստական սեփականության հափշտակությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) բաժանմունքի տեսուչ։
- 1976-1980 թթ. - ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրության սոցիալիստական սեփականության հափշտակությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ։
- 1980-1986 թթ. - Երևանի ներքին գործերի վարչության սոցիալիստական սեփականության հափշտակությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) բաժնի բաժանմունքի պետ։
- 1986-1987 թթ. - Երևանի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի բաժանմունքի պետ։
- 1987-1990 թթ. - Երևանի 26 կոմիսարների շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, ապա՝ Արաբկիրի ներքին գործերի բաժնի պետ։
- 1992-1993 թթ. - ՀՀ ներքին գործերի նախարարության կադրերի վարչության սոցիալ-իրավական բաժնի պետ։
- 1993-1994 թթ. - Գորիսի ներքին գործերի բաժնի պետ։
- 1994-1995 թթ. - Մասիսի ներքին գործերի բաժնի պետ։
- 1995-1996 թթ. - Էջմիածնի ներքին գործերի բաժնի պետ։
- 1996 թ. - Գյումրիի ներքին գործերի բաժնի պետ։
- 1996-1999 թթ. - Լոռու ներքին գործերի մարզային վարչության պետ։
- 1999-2002 թթ. - Երևանի ներքին գործերի քաղաքային վարչության պետ։
- 2002-2006 թթ. - ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ։
- 2006 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոստիկանության գեներալ-մայոր (2005)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2014)[1]
- Մարտական ծառայության մեդալ։
- «Հասարակական կարգի պահպանման» մեդալ (ԽՍՀՄ)։
- «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակ» հոբելյանական մեդալ։
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
- «Արիության համար» մեդալ (ԼՂՀ)։
- Երկրապահ կամավորականների միության ոսկե հուշամեդալ։
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե հուշամեդալ։
- Բնական և հասարակական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս։
- Եվրոպայում բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
- «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ։
- «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան կազմակերպության ոսկե հուշամեդալ։
- Ոստիկանության և հասարակական անվտանգության միջազգային ասոցացիայի միջազգային կարգի շքանշան և պատվոգիր։
Նախորդող - |
ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Ղահրամանյան 1999-2002 |
Հաջորդող Աշոտ Գիզիրյան |
Նախորդող Ալբերտ Հերոյան |
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան 8 դեկտեմբերի 2006- |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|